Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 մար 2019 16:55

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբաններից մեկը կարող է հայտնվել սկանդալի կիզակետում

ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբաններից մեկը կարող է հայտնվել սկանդալի կիզակետումԱՄՆ-ի ամենաազդեցիկ փաստաբաններից մեկը՝ հայազգի Մարկ Գերագոսը, ով երկար տարիներ ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի շահերը, կարող է անցնել գործով, որը վերաբերում է մեկ այլ հայտնի փաստաբանի՝ Մայքլ Ավենատիին, ում մեղադրում են «Nike» ընկերությունից 25 միլիոն դոլար շորթելու մեջ:

Հայազգի փաստաբանին մեղադրանք  չի առաջադրվել, սակայն գործին ծանոթ երկու աղբյուր նշել են, որ վերջինս չհաստատված հանցակիցն է:
ԱՄՆ դատախազության տեղեկություններով, Ավենատտին այլ փաստաբանի հետ 2019 թվականի մարտի 19-ին հանդիպել է «Nike» ընկերության փաստաբանների հետ: Հանդիպման ժամանակ Ավենատին հայտարարել է, թե գիտի մարզչի, ով  ապացույցներ ունի, որ ընկերությունը կաշառել է դպրոցի լավագույն խաղացողներին, որպեսզի նրանք գովազդեն իրենց ապրանքանիշը:

Քննությունը պնդում է, որ Ավենատին լռության համար 22,5  միլիոն դոլար է պահանջել, նաև առաջարկել է վարձել իրեն և իր գործընկերոջը ներքին քննություն իրականացնելու համար, ինչը կարժենար 15-25 միլիոն դոլար:
Հայազգի փաստաբանը չի մեկնաբանում տեղեկությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր