Տեսանյութ.Աննախադեպ ցուցանիշ՝ վերջին 9 տարիների համար.կբարձրացվի զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձը

Խոսելով այն մասին, թե ինչ է արվելու այդ հավելյալ եկամուտներով՝ վարչապետն ասաց, որ մտադրված են 2019 թվականի հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել ՀՀ-ում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը: Մոտ 38 հազար ուսուցչի մասին է խոսքը;
«Բացի դրանից, մենք պլանավորում ենք այս տարի իրականացրել մոտ 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակների նորոգումները, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-Հարավը:
Փաշինյանը նաև ասաց, որ մտադիր են 10 միլիարդ հատկացնել սուբվենցիոն ծրագրերին: Դրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են համայնքային իշխանությունների հետ: