Անսովոր աժիոտաժ.Փաշինյանը դիպուկահարների հսկողության տակ
![Անսովոր աժիոտաժ.Փաշինյանը դիպուկահարների հսկողության տակ Անսովոր աժիոտաժ.Փաշինյանը դիպուկահարների հսկողության տակ](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-03/medium/1553677373_foot-5.jpg)
Մինչ բնակիչները պարզում էին, թե ում համար են շենքը շրջափակում , երեկոյան լուրերի թողարկումից պարզ դարձան պատճառները:
Նիկոլ Փաշինյանը եղել էր Ավանի վարչական շրջանի տարածքում: Վարչապետն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ առաջին անգամ Ֆուտբոլի ակադեմիա էր ժամանել: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ վարչապետն ու ՀՖՖ նախագահը հանդիպում էին ունեցել, առիթը՝ ազգային հավաքականի տղաներին Հայաստան-Ֆինլանդիա խաղից առաջ գոտեպնդելն էր:
Այսինքն՝ ավանցիների նկատած հատուկ համազգեստավորված անձինք իրականում ԱԱԾ աշխատակիցներն են եղել: Դիպուկահարները, փաստորեն, նախապես դիրքավորվել են Ֆուտբոլի ակադեմիան շրջապատող նորակառույցների տանիքներում, որպեսզի երկրի անվտանգության երկու երաշխավոր պաշտոնյաների անվտանգությունն ապահովեն:
Նշենք, որ այսպիսի հսկողություն, ինչպիսին նախօրեին Ավանում իրականացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակադեմիա կատարած այցից առաջ և ընթացքում, վերջին անգամ մայրաքաղաքում նկատվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի օրերին, երբ նախապես՝ դեռ այցից օրեր առաջ, դրսից ժամանած հատուկջոկատայինները ստուգում էին Երևանի հիմնական փողոցների դիտահորերը, շենքերի տանիքները, և բոլոր վտանգ ներկայացնող նրբանցքներն ու դիրքերը: