Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 մար 2019 16:09

Անորեքսիայի մասին լեգենդներ են. Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել

Անորեքսիայի մասին լեգենդներ են. Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկելՎերջերս կյանքից հեռացած ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի առաջին ամուսինը՝ «Премьер-министр» խմբի նախկին անդամ Դմիտրի Լանսկոյը, նախկին կնոջ մահվանից հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել:
Հայտարարության տեքստում, որը հրապարակվել է Mash թելեգրամյան ալիքում, Լանսկոյն իր խորին ցավակցությունն է հայտնել հանգուցյալ երգչուհու ծնողներին, մտերիմներին ու հարազատներին:
«Թող Աստված ձեզ ուժ և առողջություն տա այդ վիշտը, բոլորիս այդ անդառնալի կորուստը հաղթահարելու համար: Ես գիտակցված հրաժարվել եմ բոլոր հարցազրույցներից ու թոք շոուներից, քանի որ անկեղծորեն կարծում եմ, որ հիմա բոլորովին դրանց ժամանակը չէ»,- գրել է երաժիշտը:
Հայտարարության մեջ Լանսկոյը նաև հերքել է իր մեղավորությունը Նաչալովայի մոտ տարիներ առաջ սկսված անորեքսիայի համար, որը քայքայել էր երգչուհու առողջությունը: 

«Մեր ամուսնալուծությունից ավելի քան 15 տարի է անցել: Դա շատ ծանր ամուսնալուծություն էր, ես այդ մասին երբեք չեմ խոսում և հարցազրույցներ չեմ տալիս, քանի որ դա միանգամայն անձնական հարց է: Իսկ ինչ վերաբերում է նրա փիար մենեջերների հորինած՝ անորեքսիայի մասին լեգենդներին, դա հաստատող ոչ մի բժշկական փաստաթուղթ չկա: Դա 100%-ով հորինված պատմություն է»,- ասել է Լանսկոյը՝ ընդգծելով, որ ինքը երբևէ նախկին կնոջը հաբեր չի խմեցրել և չի ստիպել նրան նիհարել:
Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովայի հայրը դստեր հիվանդությունների համար մեղավոր էր համարել նրա առաջին ամուսնուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր