Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

28 մար 2019 11:47

Ֆիզուլիի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողը իբր սպանվել է հայկական գնդակից

Ֆիզուլիի ուղղությամբ  ադրբեջանցի զինծառայողը իբր սպանվել է հայկական գնդակիցՄարտի 26-ի երեկոյան, ըստ ադրբեջանական կողմի՝ առաջնագծի Արցախի հատվածում՝ Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)։
[Թարմացում]Ըստ սոցցանցերից ստացված տեղեկությունների, այս զինծառայողը Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղի բնակիչ էր։[Թարմացում]
Մարտի 26-ին մահացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը, պնդելով, որ զինծառայողը մահացել է հայկական գնդակից։ Հաղորդագրության մեջ Ադրբեջանի ՊՆ-ն չի ընդունում նաև  ՀՀ ՊՆ այն տեղեկությունը, որ երկու օր առաջ, ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ անել և մոտեցնել իրենց դիրքերը։
Նշենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 8 կորուստ։ 
razm.info



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր