Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

28 մար 2019 13:35

Ցավոք, բոլոր վարչական շրջանների «յուղոտ» տարածքները շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից.

Ցավոք, բոլոր վարչական շրջանների «յուղոտ» տարածքները շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ նրանց մերձավորների կողմից.Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած, «յուղոտ» տարածքներ, որոնք շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից: Այս մասին այսօր Եվրոպայի հրապարակի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ցավոք սրտի, այսօր իրենք սեփականության վկայականներ ունեն: Այս պրոցեսը 20 տարի եղել է, և այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, բայց այս հանգամանքը խանգարում է: Բայց եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ մի ծրագրի իրականացման համար, մենք բանակցում ենք, որ իրենք այդ հողը զիջեն մեզ, մենք իրենց համանման հող մեկ այլ տեղում տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաև այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Եվ մարդիկ գալիս են, ուզում են այդ այգիներում շինարարություն անելու համար թույլտվություն ստանալ, բնականաբար, մենք մերժում ենք»,- նշեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքներ սեփականաշնորհվել են Նոր Նորքի, Դավթաշենի և մնացած գրեթե բոլոր այգիներում:
«Մենք դատախազության հետ համատեղ այս ուղղությամբ աշխատում ենք: Մենք սկսել ենք այգիներից, այս պահին գույքագրում ենք այգիները և դատախազության հետ համատեղ տեսնում ենք, թե ինչ հիմքերով են վաճառվել տարածքները, և կտեսնենք արդյունքները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերելակների փոփոխմանը, Հայկ Մարությանը նշեց, որ խնդրին պետք է լուծում տրվի, և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:
«Բնականաբար, դա կապված է մեծ գումարների հետ, և մենք փնտրում ենք այդ գումարները նաև մասնավորի հետ համագործակցության մեջ: Տարբեր միջոցներ կան՝ մասնավորին ներգրավելու, մենք հիմա քննարկում ենք և լավագույն տարբերակը կընտրվի, որ թե´ վերելակների որակը լավը լինի, թե´ բնակիչների վրա հետագայում այդ վերելակի ծախսը մեծ չլինի:

Եթե պետությունը գումար ունենար, կարելի էր ուղղակի այդ գումարը տրամադրել և սկսել պրոցես, բայց քանի որ մենք չենք ուզում արտաքին պարտքը մեծացնել, փորձում ենք այլ լուծումներ գտնել»,- հայտարարեց քաղաքապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր