Էդ ով ա Ադրբեջանից երբևէ եկել բանակցելու,Ի՞նչ փոխզիջում, դա ընդդիմադիր ուժերը դիվիդենտներ շահելու համար են միշտ պնդում

Անդրադառնալով փոխզիջումների միջոցով խաղաղ կարգավորման հասնելու հարցին՝ Միքայելյանը նշեց. «Էսօր շատ վաղ է փոխզիջման մասին խոսել, ի՞նչ փոխզիջում: Էդ ով ա Ադրբեջանից երբևէ եկել բանակցելու, որ մենք ինքներս մեզ մտածում ենք փոխզիջումների մասին: Ի՞նչ փոխզիջում, էդ բաներ ա, որ ընդդիմադիր ուժերը դիվիդենտներ շահելու համար միշտ պնդում են»:
Պատգամավորը, ադրբեջանցիներին դիմելով, ասաց.«Թող ադրբեջանցին իմանա՝ որ հանկարծ նման ոտնձգություն լինի, մինչև Բաքու քայլելու ենք, հայ զինվորը քայլելու է: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե էդ երիտասարդ տղաները ոնց կարողացան դիմակայել հզոր զինտեխնիկային»: