Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին    

28 մար 2019 15:17

Փաշինյանը չի շտապում, իսկ Ալիևը հասկացնում է, որ ընդմիջումը շատ է երկարել. բանակցություններում 3-րդն ավելորդ է«Կոմերսանտ»

Փաշինյանը չի շտապում,  իսկ Ալիևը հասկացնում է, որ ընդմիջումը շատ է երկարել.  բանակցություններում 3-րդն ավելորդ է«Կոմերսանտ»Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայում կայանալիք առաջին պաշտոնական հանդիպմանն ընդառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով ուշագրավ անդրադարձ է հրապարակել:

Աղբյուրը նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախապատրաստված հանդիպումը կայանալու է շփման գծում իրավիճակի նոր սրման և երկու կողմից հնչող ավելի կոշտ հայտարարությունների ֆոնին:

«Կոմերսանտ»-ը գրում է, որ թեև պաշտոնական Բաքուն խիստ քննադատել է Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու առաջարկը՝ այն որակելով որպես «բանակցային գործընթացն արգելափակելու փորձ», սակայն Փաշինյանը երեկ հայտարարել է, որ «Վիեննայի հանդիպումը պետք չէ համարել լիարժեք ձևաչափով բանակցություններ»՝ ակնարկելով, որ բանակցային գործընթացի վերականգնման համար նախադրյալներ դեռևս չկան:
«Փաշինյանը պնդում է, որ բանակցային գործընթացում առկա փակուղին պայմանավորված է հենց Ստեփանակերտի մասնակից չլինելու փաստով: Այսպիսով՝ բանակցային գործընթացի ապագան կախված է լինելու միայն նրանից՝ արդյոք արտաքին միջնորդներին կհաջողվի կողմերին համոզել հակամարտության կարգավորման փոխընդունելի բանաձևի որոնում սկսել»,-գրում է պարբերականը՝ հավելելով, որ ըստ Փաշինյանի՝ ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը ևս քննարկվելու է Վիեննայում:
Աղբյուրը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ կարևոր հանդիպման նախաշեմին շփման գծում իրավիճակի նոր սրացում է տեղի ունեցել, որի հետևանքով զոհ է գրանցվել:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարությունները վկայում են, որ նրանք տարբեր կերպ են պատկերացնում ոչ միայն դեռևս ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք փակուղու առաջ կանգնած բանակցային ձևաչափը, այլև տարբեր պատկերացումներ ունեն ապագա բանակցային գործընթացի տեմպերի մասին: Մինչ Փաշինյանը չի շտապում ու ընդգծում է երկխոսության վերսկսման համար անհրաժշետ նախադրյալների բացակայությունը, Ալիևը, ընդհակառակը, հասկացնում է, որ ընդմիջումը շատ է երկարել և ՀՀ նոր ղեկավարությունը պետք է Բաքվի հետ երկխոսության վերսկսման պատրաստակամություն դրսևորի: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում է՝ այդ բանակցություններում երրրոդն ավելորդ է»,-գրում է պարբերականը:
Այնուհետև աղբյուրը մեջբերում է Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի տեսակետը, համաձայն որի՝ հայկական կողմի ներկայիս դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղը ոչ միայն տարածք է, այլև այնտեղ ապրող մարդիկ: Եվ, ինչպես էլ որ զարգանա բանակցային գործընթացը, այդ մարդկանց պետք է հարցնել իրենց ապագա ճակատագրի մասին:
Ստեփանակերտից «Կոմերսանտ»-ին հայտնել են, որ բանակցային գործընթացում առաջընթացը հնարավոր է  միայն Արցախի ներգրավման դեպքում:
Իսկ Բաքվի «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի նախագահ Իլգար Վելիզադեն էլ իր հերթին նշել է, որ ԼՂ մասնակցությունը վերականգնելու մասին հայտարարություններով Փաշինյանը փորձում է առավելագույնս հետաձգել Երևանի համար ձեռնտու ստատուս քվոյի կարգավիճակի պահպանումը:

«Սակայն «Կոմերսանտ»-ի կողմից հարցված և՛ հայ, և՛ ադրբեջանցի փորձագետները համակարծիք են նրանում, որ պետք չէ առաջընթաց ակնկալել Վիեննայում կայանալիք հանդիպումից և որ ԼՂ հակամարտության ապագան կախված է լինելու նրանից՝ արդյոք արտաքին միջնորդներին կհաջողվի կողմերին համոզել հակամարտության կարգավորման փոխընդունելի ձևաչափի որոնում սկսել»,- եզրափակում է աղբյուրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր