Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 մար 2019 15:43

Վեճ՝ ԱԺ-ում Իմ քայլի և ԲՀԿ պատգամավորների միջև.հարցին միջամտեց վարչապետը

«ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ խմբակցության անունից ելույթը ԱԺ-ում վեճի առիթ դարձավ:

Նա անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մտքերին, որը վերաբերում էր «Կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Ամենևին էլ հուզական, բարձր տոներով ելույթը չի նշանակում, որ ձայնը դառնում է ավելի լսելի, և դա բացարձակ ճշմարտություն է, ես նախընտրում եմ խոսել թվերով ու փաստերով»,-ասաց պատգամավորը:  

Նա կենսաթոշակներին վերաբերող թվերը ներկայացրեց, որն աննախադեպ փոփոխություն որակեց՝ շեշտելով, որ նախկինում իրականացվել է մատների վրա հաշված տոկոսներով, իսկ հիմա 50%-ը գերազանցում է: «Քաղաքական կամք է դրսևորվում, որ ՀՀ-ում պարենային գծից ներքև գումար ստացող որևէ անձ չպետք է լինի: Հիմա անհասկանալի է՝ դե՞մ եք այս նախագծին, թե կողմ, երեկ էլ քննադատեցիք, կողմ քվեարկեցիք, համոզված եմ, որ այսօր էր կքննադատեք ու կողմ կքվեարկեք»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե տպավորություն է, որ նման հայտարարությունների պատճառը առկա տեսախցիկներ են, նաև վարչապետի ներկայությունը: «Եթե համաձայն չեք թվերի հետ, խնդրում եմ, դեմ քվեարկեք»,-ասաց նա:  

Միքայել Մելքումյանը տեղից հակադարձեց, բարձրաձայնելով, որ ավելի լավ է լսեր իր ելույթը, նոր խոսեր:
ԱԺ նախագահը խնդրեց տեղից չարձագանքել: «Տեղից արձագանքելու կարիք չկա, ամբիոնից հերթագրվելով՝ կարող եք հայտարարել այնպիսի թվեր, ինչպիսին ուզում եք, քվեարկել այնպես, ինչպես ուզում եք»,-ասաց նա:

Ապա եզրափակիչ ելույթի համար ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մելքումյանը շարունակում էր բարձրաձայնել, թե իր ելույթը ևս մեկ անգամ պետք է լսել:

Հարցին միջամտեց նաև վարչապետը: «Ինձ համար հասկանալի չէ կառավարության զեկույցի քննարկումն ինչպես հընթացս վերածվեց այլ հարցի քննարկման»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր