Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

29 մար 2019 11:41

Գեներալը Մեղրիի զորամասի միջադեպին իր որդու մասնակցության շուրջ աղմուկից հետո չեղարկել է իր հանդիպումները. «Ժողովուրդ»

Գեներալը Մեղրիի զորամասի միջադեպին իր որդու մասնակցության շուրջ աղմուկից հետո չեղարկել է իր հանդիպումները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:
Հետաքրքիրն այն է, որ այս հրապարակումից հետո Տավարածյանը երեկ չեղյալ է հայտարարել իր հանդիպումները: Մասնավորապես, երեկ «Օրբելի» կենտրոնի կազմակերպված միջազգային գիտաժողովում նախատեսված էր նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ելույթը, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ նրա փոխարեն ելույթ էր ունեցել իր տեղակալը: Շատերի կարծիքով՝ Գենադի Տավարածյանը չէր եկել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր