Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

29 մար 2019 11:57

ԱԺ արտահերթ նիստը տապալվեց. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ներկայացել

ԱԺ արտահերթ նիստը տապալվեց. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ներկայացելԽորհրդարանի՝ Կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքները քվորում չլինելու պատճառով չմեկնարկեցին: Նիստի մեկնարկին գրանցվել էր 44 պատգամավոր: 

ԱԺ արտահերթ նիստին չէին ներկայացել խորհրդարանական մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 4 ժամվա ընթացքում կարող են գալ և գրանցվել, և եթե քվորում կապահովվի, նիստը կգումարեն: 

Նշենք, որ նիստը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազ կեսի գրանցման դեպքում:  

Հիշեցնենք, որ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է աշխատանքային այց Արցախ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր