Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 մար 2019 19:00

Լույս է տեսել Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքը

Լույս է տեսել Վասակ Դարբինյանի՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի» գիրքըԱյսօր տեղի ունեցավ Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը: 
«Զրուցել եմ 28 հոգու հետ: Զրույցների գլխավոր հերոսն իր անուրանալի տաղանդով և ստանձնած բացառիկ դերակատարությամբ ժամանակաշրջանի խորհրդանշական դեմքը դարձած Վանո Սիրադեղյանն է: Գիրքը գրելու համար պահանջվել է 1.5 տարի, իսկ գաղափարը մեր լրագրող ընկերներից մեկինն է, ինչի համար շնորհակալ եմ»,- ասաց Վասակ Դարբինյանը:
Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան մարդիկ, ովքեր նաև հեղինակի զրուցակիցներն  են եղել: 
Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը նշեց, որ Վանո Սիրադեղյանը ընդգծված բացառիկ անհատականություն է գրականության մեջ. «Տաղանդին, լեզվին տիրապետելուց զատ՝ նա անհատականություն էր, որը չէր կարող չդրսևորվել մյուս ասպարեզներում: Մեր գրականության պատմության մեջ վտարանդիության շատ դեպքեր կան՝ սկսած Մովսես Խորենացուց մինչև մեր ժամանակներ: Գիրքը, որ վերնագրված է «Վանոյի հետ և առանց Վանոյի», ես առանց և-ի կգրեի: Ուզում եմ ասել, որ նա մեր կյանքից բոլորովին չի բացակայել, իր վերադարձի հույսը ունենք »,-ասաց Հակոբ Մովսեսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր