Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

30 մար 2019 13:22

Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է,լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ

Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է,լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն այսօր մամուլի  ասուլիսին, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումը կարելի էր գնահատել բանակցություններ, քանի որ առաջին հանդիպումն էր եռանախագահների միջնորդությամբ և մասամբ մասնակցությամբ:
Նրա ենթադրությամբ՝ Փաշինյանը-Ալիևը առանձնազրույցի ժամանակ կողմերը իրենց դիրքորոշումն են հայտել և խոսել մադրիդյան սկզբունքների հունի մասին:
«Հանդիպումը գնահատվեց որպես դրական, կառուցողական, թեև դժվար է որոշել, թե ինչն է կառուցողական, դրական, բայց ցանկացած հանդիպում ավելի լավ է՝ անգամ ոչ արդյունավետ, քան չհանդիպելը»,-ասաց նա և անդրադառնալով հումանիտար դաշտում գործողություներին՝ նշեց, որ թեև դա հստակեցված չէ, բայց կարելի է ենթադրել, որ պատանդների փոխանակման մասին է խոսքը, և կարևոր է, թե կողմերը «պատանդ» ասելով  ինչ են հասկանում, քանի որ կան մոլորված քաղաքացիներ, բայց կան նաև դիվերսանտներ, և տեղին չէ նրանց ընկալել որպես պատանդ:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ընդգծելուն, Արա Պապյանը նշեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ է, և առանց Ադրբեջանի համաձայնության դա չի կարող լինել, իսկ այն ձևաչափին, որը Ադրբեջանը կցանականա, մենք դեմ կլինենք:
«Ես ակնկալիքներ չունեմ, երբևէ մեծ ակնկալիքներ չեմ ունեցել, ես լավատես չեմ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, և պետք է հրաժարվել դրանցից ու այլ սկզբունքներ առաջադրել:  Արցախի մասնակցության մասին նախկին իշխանություններն էլ են խոսել, Փաշինյանը  ավելի հստակ, հաստատակամ է ասում, բայց հարցն այն է, որ ձևաչափի փոփոխություն, իսկ դա այնուհանդերձ ձևաչափի լողունություն է,  չի կարող լինել: Ես չեմ հավատում, որ երբևէ Ադրբեջանը համաձայնի որպես հավասարազոր կողմ բանակցություններում ներգրավվել Արցախը»,-ասաց նա:
Արա Պապյանը նկատեց, որ խորամանկություն կա այն պնդման մեջ, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, քանի որ վերադարձի մասին խոսք չի կարող լինել, որովհետև երբևէ Արցախը մասնակցության կողմ չի եղել:
Նա նկատեց, որ Սերժ Սարգսյանը նշել է, թե մինչև չվերադառնանք նախաապրիլյան վիճակի, բանակցություններ չեն սկսի, այն, ինչի մասին խոսք չեղավ այս անգամ: «Մենք գնացինք հանդիպման ավելի կառուցողական երևալու համար: Վստահ եմ, որ Ալիևը իր դիրքորոշումը կոշտացնելու է մյուս հանդիմանը, և իր խնդիրն էր գնալ հանդիպման՝ առանց անդրադառնալու նախկին պայմանավորվածություններին: Ըստ էության, ինքը մարսել է  «2016 թվականը»»,-ասաց նա և նկատեց, որ Ադրբեջանի հասարակությունում հայատյացությունը մեծացել է:
«Ես արցախյան հարցի բանակցային լուծում չեմ տեսնում, մադրիդյան սկզբունքները խիստ շահավետ են Ադրբեջանին, բայց նրանք նույնիսկ սրան չեն համաձայնում: Ադրբեջանը երբևէ չի զիջել, իսկ Հայաստանը մշտապես զիջել է: Տվեք Ղարաբաղը, միևնույն է, կոնֆլիկտը չի վերջանալու»,-ասաց նա:



   

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր