Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում          Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես       «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն    

30 մար 2019 14:21

Աթոռակից կախված 10-ամյա տղայի մայրը դեռեւս ցուցմունք չի տվել. նա ի վիճակի չէ. մանրամասներ

Աթոռակից կախված 10-ամյա տղայի մայրը դեռեւս ցուցմունք չի տվել. նա ի վիճակի չէ. մանրամասներՆախօրեին Գյումրիում կախված հայտնաբերված 10–ամյա Դավիթ Գալոյանի մայրը դեռևս ցուցմունք չի տվել. ի վիճակի չէ: Այս մասին իմացանք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ  Խաչատրյանից։
Ըստ նրա՝ մայրը նախօրեին կախված է հայտնաբերել երեխային, հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1–ի մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։ Կատարվում է քննչական գործողություններ։ Արեւիկ Խաչատրյանը նաեւ նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հավելենք, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:
Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել՝ իրենց տնակում գոտիով բազկաթոռի հետնամասում տեղադրված աթոռակից կախվելու միջոցով:
Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին երեխայի հագին եղած հագուստները:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու բավարար հիմք եւ առիթ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր