Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ       Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք    

30 մար 2019 16:25

Մետրոպոլիտենում չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ

Մետրոպոլիտենում չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ«Երեւանի մետրոպոլիտենի չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,–այս մասին  ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սանսոն Գալստյանը։
Ավելի վաղ  «Ժամանակ» թերթը հայտնել էր՝ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են եղել։


«Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաեւ մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, որը Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է»,-գրել էր թերթի:
Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը դեպքի առթիվ հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշել է. «2017 թվականին Երեւանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել 71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը եւս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր