Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

30 մար 2019 20:22

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել առողջապահության փոխնախարարինՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում, արձագանքելով այսօր տարածված լուրերին, այն, որ ԱԱԾ–ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին, գրել է.
 
«ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ` ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»,– գրել է նախարարը։
 
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարարը։
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր