Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

01 ապր 2019 11:30

47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. տուժողն ընկերոջ հետ գնացել էր ձկնորսության, որտեղ էլ արձակվել է կրակոցը

47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. տուժողն ընկերոջ հետ գնացել էր ձկնորսության, որտեղ էլ արձակվել է կրակոցըԵրեկ՝ մարտի 31-ին՝ ժ. 20։30-ի մոտակայքում, Արարատի մարզի Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքների մոտ գտնվող լճի ափին տղամարդու դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով։
Տուժածը Արարատի մարզի բնակիչ, 47-ամյա Ա. Ավագյանն  է, ով ընկերների հետ գնացել էր լճի տարածք՝ ձկնորսության։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախնական վարկածով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է. տղամարդն ինքն է կրակել իր վրա՝ ընկերոջ որսորդական հրացանով, ով այդ պահին լճակում փորձել է ցանցը գցել՝ ձուկ որսալու համար։

Բնակիչներից մեկի պատմելով՝ ձնորսության գնալու նախաձեռնությունը եղել է հենց տուժողինը. նա զանգել եւ համոզել է ընկերոջը գնալ ձկնորսության՝ փոքր ինչ հանգստանալու համար՝ առաջարկելով իր հետ վերցնել նաեւ որսորդական հրացանը՝ որսի համար։
Լճի մոտ հասնելուց որոշ ժամանակ անց նա  առանձնացել է, եւ լսվել է կրակոցի ձայն, ինչից հետո նրան գտել են մահացած։
«Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական եւ հետքաբանական փորձաքննություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր