Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 ապր 2019 14:50

Պուտինը ստորագրել է օրենքով գողերի մասին օրենքը.8-15տարվա ազատազրկում է սպառնում հենց միայն կարգավիճակի համար

Պուտինը ստորագրել է օրենքով գողերի մասին օրենքը.8-15տարվա ազատազրկում է սպառնում հենց միայն կարգավիճակի համարՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է իր նախաձեռնությամբ ծնված և պետդումայի կողմից ընդունված օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է, այսպես կոչված, օրենքով գողերին և քրեական հեղինակություններին:
 
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է իրավական ինֆորմացիայի պաշտոնական պորտալում:

Ընդունված օրենքի համաձայն, օրենքով գողերին 8-15տարվա ազատազրկում է սպառնում հենց միայն կարգավիճակի համար: Բացի դրանից, նախատեսված է տուգանք մինչև 5 միլիոն ռուբլու չափով:

Օրենքում նշվում է, որ օրենքով գողերը չեն կարող դատապարտվել ավելի մեղմ պատժով, կամ ստանալ պայմանական պատիժ: Առանձին դեպքերում պատիժը կարող է հասնել մինչև 20 տարի ազատազրկման:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր