Տեսանյութ. Զարմանում եմ, մեր հասարակությունն ի՞նչի վրա է զարմանում. Տոնոյանն իր հայտարարության մասին
![Տեսանյութ. Զարմանում եմ, մեր հասարակությունն ի՞նչի վրա է զարմանում. Տոնոյանն իր հայտարարության մասին Տեսանյութ. Զարմանում եմ, մեր հասարակությունն ի՞նչի վրա է զարմանում. Տոնոյանն իր հայտարարության մասին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-04/medium/1554208131_zham.am-gyuovfuopaabwrmrqloi.png)
«Եվ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե հասարակությունն ինչի վրա է զարմանում։ Մենք Նյու-Յորքում շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկել՝ խաղապահության վերաբերյալ, Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակը և այլն»․-ասաց նա։
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: