Իսկ քառօրյա պատերազմին մնացել էր 216 օր
![Իսկ քառօրյա պատերազմին մնացել էր 216 օր Իսկ քառօրյա պատերազմին մնացել էր 216 օր](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-04/medium/1554221874_gagik-sargsyan.png)
Այդ օրը, ես մասնակցել և 3 անգամ ելույթ եմ ունեցել գիտխորհրդում, նշել, որ հայրենիքի սահմանները պահող տղաների հաշվին, համալսարանի ֆինանսական վիճակի բարելավման հարց լուծելը, բարոյական չէ:
Սակայն գիտխորհրդի անդամները, ովքեր կես տարի առաջ ընդունել էին 50% զեղչի կիրառման մասին որոշումը, նույն փութաջանությամբ չեղարկեցին այն:
Ծանոթ պահվածք է:
Հայոց բանակում չծառայած իր ու իր նմանների փոխարեն սահմանը պահող տղաների վարձի զեղջի չափը նվազեցնելու ամենաակտիվ «բանախոսը» հանրապետական երիտթևի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանն էր, ով այդ օրերին նշանակվեց համալսարանի ռեկտորի տեղակալ ու մինչ օրս շարունակում է պաշտոնավարել:
Գիտխորհրդի այդ նիստից, շուրջ չորս տարի է անցել: Թվում էր, որ այս տհաճ դեպքը, վաղուց արդեն, մոռացած պիտի լինեի: Սակայն օրերս ինտերնետում պատահաբար տեսա լուսանկարներ, թե ինչպես, պատերազմից հետո, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և Գոռ Վարդանյանը զինվորական համազգեստներ հագած, ճանապարհվում են դեպի Արցախ՝ զինվորներին «լոբի ու ծխախոտ» տանելու համար:
Մի պղծեք զինվորական համազգեստը պարոնայք: Պարզապես՝ մի պղծեք:
ԳԱԳԻԿ ՍԱՐԳՅՍԱՆ
2014-2015թթ. Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարանի գիտխորհրդի անդամ
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի նախաձեռնությամբ, համալսարանի գիտական խորհուրդը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն անցած ուսանողների ուսման վարձի զեղչի չափը սահմանեց առնվազն 50%: Նույն գիտխորհուրդը, 2015թ. օգոստոսի 28-ին, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի նախաձեռնությամբ, վերացրեց այդ որոշումը:
Hayacq.com