Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 ապր 2019 10:00

Սրբապղծություն՝ օրը ցերեկով. մինչդեռ հանցագործները պետք է հայտնաբերված լինեին դեպքից ժամեր անց. «Ժողովուրդ»

Սրբապղծություն՝ օրը ցերեկով.  մինչդեռ հանցագործները պետք է հայտնաբերված լինեին դեպքից ժամեր անց. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր պանթեոնում տեղի ունեցած միջադեպն այլ կերպ, քան սրբապղծություն, դժվար է անվանել: Խոսքը հերոս նահատակներից Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու (ու ոչ միայն նրա) մեքենան թալանելու մասին է: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զոհված հերոսների ընտանիքի անդամները, մերձավորները նրանց շիրիմի մոտ էին. սա, թերեւս, ամենասոսկալին է ու աններելի: Կարող ենք ենթադրել՝ հանցագործները չեն իմացել՝ կոնկրետ ում մեքենան են կողոպտում, բայց առնվազն պատկերացում ունեցել են, թե այդ օրով ովքեր կարող էին գալ Եռաբլուր: Այնպես որ, մեքենաների կողոպուտը սովորական հանցագործություն չէր: Ու իրավապահ համակարգը կատարվածին հենց այդ տեսանկյունից պետք է մոտենա՝ մտքում քաջ գիտակցելով, որ բացահայտում են ոչ թե պարզապես հանցագործություն, այլ հերոս նահատակների հիշատակի դեմ ուղղված ոտնձգություն: Ի դեպ, երեկ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անձնական հսկողության տակ է վերցրել դեպքերի բացահայտման աշխատանքները: Հանձնարարվել է ողջ ծավալով իրականացնել բոլոր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, միաժամանակ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ուսումնասիրվում է տարածքում հերթապահած վերակարգերի ծառայության ընթացքը: Սակայն, համաձայնեք, հասարակությունը սպասում էր կոնկրետ արդյունքներ. հանցագործները պետք է հայտնաբերված լինեին դեպքից ժամեր անց ամենաօպրեատիվ կերպով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր