Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

03 ապր 2019 12:20

Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացել է. վնասվածքներ հասցրած անձինք ձերբակալվել են

Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացել է.  վնասվածքներ հասցրած անձինք ձերբակալվել ենՄարտի 30-ին, ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր «ալկոհոլային ինտոկսիկացիա»։ Տղամարդու մարմնին նաեւ վնասվածքներ էին հայտնաբերվել։
Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանը ապրիլի 1-ին գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացավ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երեւանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գեւորգյանի եւ 33-ամյա Արսեն Օհանյանի հետ։ Նախնական տվյալներով՝ այդ ընթացքում էլ վերջիններս հարվածներ էին հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գեւորգյանին հայտնաբերեցին ապրիլի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Ապրիլի 2-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաեւ Արսեն Օհանյանը։ Նրանք եւ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել են տարածքային նախաքննական մարմնին։
Վազգեն Գեւորգյանն ու Արսեն Օհանյանը ձերբակալվել են։
Համաներմամբ ազատ արձակված տղամարդը հիվանդանոցում մահացել է.  վնասվածքներ հասցրած անձինք ձերբակալվել են

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր