Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

03 ապր 2019 14:50

Կրկին ինքնասպանություն Գյումրիում. քույրը եղբորը հայտնաբերել է կախված վիճակում

Կրկին ինքնասպանություն Գյումրիում. քույրը եղբորը հայտնաբերել է կախված վիճակումԱրտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Երկաթգիծ փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:
Ըստ «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի տեղեկությունների` տղամարդը կախվել է մալուխի միջոցով։ Նրան այդ վիճակում հայտնաբերել է տուն այցելած քույրը:

Դիակին բռնության հետքեր չեն եղել: Ի դեպ, ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր կնոջ հետ, որն այդ պահին տանը չի եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա երկտողում նշել է, որ հարազատները մեղավորներ չփնտրեն. ինքն իր կամքով է այդ քայլին դիմել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր