Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 ապր 2019 16:22

Կոշի գաղութի կալանավորին դաժան ծեծի են ենթարկել, տեղափոխել Պարոնյան փողոց, թողել այնտեղ. օրեր անց մահացել է

Կոշի գաղութի կալանավորին դաժան ծեծի են ենթարկել, տեղափոխել Պարոնյան փողոց, թողել  այնտեղ. օրեր անց մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 խմբի կողմից հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով Այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդն Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Ավետիսյանն է, ով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 06։00-ի սահմաններում Կ. Ավետիսյանը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Գարեգին Գրիգորյանի կողմից վարձակալական հիմունքներով բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Ավետիսյանի, Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և ոմն Արսենի միջև։
 
Այդ վիճաբանության ժամանակ նշված անձինք բազմաթիվ հարվածներ են հասցրել Կ. Ավետիսյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ, այնուհետև ծեծված ու անօգնական վիճակում գտնվող Կ. Ավետիսյանին անգիտակից վիճակում տեղափոխել են Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցի 28 հասցեի մոտ, թողել այնտեղ և հեռացել։
Ոստիկանները Չկալովի փողոցի 43 տան մոտ հայտնաբերել են Վ. Գևորգյանին և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ՝ քննչական բաժին, որտեղ էլ Վ. Գևորգյանը որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ոմն Արսենի անձը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր