Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 ապր 2019 16:55

Մեծ աղմուկ հանած պարգևատրումների թեման շարունակվում է.Պարգևատրումներ են լինելու, բայց ոչ ապրիլի 7-ի կապակցությամբ

Մեծ աղմուկ հանած պարգևատրումների թեման շարունակվում է.Պարգևատրումներ  են լինելու, բայց ոչ  ապրիլի 7-ի կապակցությամբՊետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են և շարունակելու են պարգևատրվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հերթական՝ այս ամսվա պարգևատրումները մենք վճարելու ենք այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարելենք հունվարին, փետրվարին, և վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որը օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»,-ասաց Անանյանը: 

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ում պարգևատրումների թեման մեծ աղմուկ էր հանել, ինչից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահը, խոսելով պարգևավճարների մասին, որը հանրային քննադատություններից հետո էլ շարունակվում է, ասել էր․ 

«Հասարակական աղմուկ չէի ասի, եկեք դրա անունը դնենք հանրային վրդովմունք: Բայց մենք որոշակի վերադասավորումներ ենք արել, այսօր մենք ոչ թե որպես պարգևավճարներ ենք տալիս, այլ համարեք, որ դրանք աշխատավարձի հավելավճարներ են, որպես արժանապատիվ վարձատրություն տալու մեխանիզմ։ Այո՛, պարգևատրումներ եղել են այս ամիս, լինելու են նաև առաջիկայում, բայց լինելու են խելամտության շրջանակում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր