Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը          Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ       ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ԲՀԿ-ն դուրս է մնում՝ հավաքելով 3,989 %    

03 ապր 2019 18:41

Ադրբեջանն ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկել

Ադրբեջանն ապրիլյան պատերազմին նվիրված նամականիշեր է թողարկելԱդրբեջանական Azermarka ընկերությունը կազմակերպել է «Ապրիլյան մարտեր-2016. Լելեթեփե» նամականիշերի շնորհանդեսը, գրում է minval.az-ը՝ մանրամասնելով, որ դրանք նվիրված են 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին:

Հայտնի է, որ նամականիշերը պատրաստվել են Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ: Դրանք տպվել են Բելառուսում:

Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «այսպիսի նամականիշեր թողարկելու նպատակը ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակն անմահացնել էր»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր