Վարունգի կեղևը ինչ քանակի վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում          Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, ձուկ բռնելիս էլեկտրահարվել է       Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցությունները    

04 ապր 2019 16:15

Բրիթնի Սփիրսին տեղափոխել են հոգեբուժական կլինիկա

Բրիթնի Սփիրսին տեղափոխել են հոգեբուժական կլինիկաԵրգչուհի Բրիթնի Սփիրսին տեղավորել են հոգեկան խանգարումներից տառապողների կլինիկայում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է TMZ ինտերնետ-ռեսուրսը:
Նրա աղբյուրների խոսքով՝ Սփիրսին մասնագետների օգնությունն է պահանջվել, քանի որ նա ծանր է տանում հոր հիվանդությունը: Նրան վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու վիրահատություն են արել: Երգչուհին կլինիկայում ընդունվել է մոտ մեկ շաբաթ առաջ և, ինչպես սպասվում է, այնտեղ կմնա մոտավորապես 30 օր: Հունվարին Սփիրսը Twitter-ում գրել էր, որ որոշ ժամանակով կդադարեցնի համերգներ տալ այն պատճառով, որ իր հայրը «հոսպիտալացվել է և քիչ էր մնում մահանար»:

Բրիթնի Սփիրսը մի շարք երաժշտական պարգևների, այդ թվում՝ Grammy-ի դափնեկիր է: 2017 թվականին նա ներառվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների՝ Forbes հանդեսի կազմած ցուցակում: Նա 12 ամսում վաստակել էր 34 մլն դոլար և զբաղեցրել ցուցակի ութերորդ տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր