Ինձ համար բարդ է ընկալել կնոջ կատարյալ երջանկությունը, երբ այն առանձնացվում է տղամարդու երջանկությունից
Կանանց մեկ ամսյա տոների շրջանակում
Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանի
հետ:
-Ըստ Ձեզ, Հայաստանում այսօր կանայք
որքանո՞վ են ներգրավված հասարակական-քաղաքական գործընթացներում:
-Եթե համեմատենք մի քանի տարի առաջ կանանց
ներգրավվածության հետ, ապա այսօր անհամեմատելի է: Գտնում եմ, որ կանայք այսօր ունեն իրենց ուրույն
և կարևոր դերը, թե՛ հասարակական,
թե՛ քաղաքական
գործընթացներում: Քաղ հասարակությունը ապացուցեց վերջին տարիներին, որ կարևորում է
կանանց ներգրավվածությունը կարևորագույն հարցերում հանդես գալուն տղամարդկանց հետ միասին,
ինչն էլ նաև պատճառ դարձավ քաղաքական պրոցեսներում կանանց ներգրավվածության ծավալների
մեծացման:
-ԱԺ-ում կին պատգամավորները 132
–ից ընդամենը 32-ն են: Գոհացուցի՞չ է:
-Այսօր այո գտնում եմ, որ բավարար
է: 6_րդ գումարման ԱԺ -ում կանայք ավելի քիչ
էին և այս պահին համարում եմ բավարար, քանի որ հասարակությունն էլ պետք է սովորի, որ
կինը կարող է լինել քաղաքականության մեջ՝ իր կարևոր դերով ու գործունեությամբ և հավասարակշռություն
ստեղծի քաղաքական և կառավարման ոլորտում:
-Կին պատգամավորն ի տարբերություն
տղամարդու ի՞նչ խոչընդոտների կարող է հանդիպել:
-Գիտեք այսօր խոչնդոտներ չկան: Եթե անկեղծ, քանի որ բավականին մենք ընդունվեցինք
և հետ հեղափոխական վերաբերմունքը մարդկանց մեծ փոփոխություն բերեց, թե՛ վերաբերմունքի, և թե՛ արժեքների առումով: Այսօր եթե կա խնդիր, ապա այն ոչ թե պայմանավորվում է սեռով
այլ տեսակով, սուբյեկտով և առանձնահատկությամբ:
-Իսկ որո՞նք են առավելությունները:
-Առավելությունը շատ չէ, որն էլ նորմա
է: Միջազգային հարաբերությունները առավել
դրական է դասավորվում կանանց ներգրավվածության
առումով: Աշխարհը կարևորել է կնոջ ներգրավվածությունը և դրական է գնահատում նաև, երբ
մեր պատվիրակություննել է լինում կանանց ներգրավմամբ: Ես կարող եմ ասել նաև, որ ՀՀ-ում
բնակիչներն են առավել մեղմ և հանդուրժող մեր նկատմամբ: Եթե տղամարդկանց դեպքում շատ ավելի չոր են ու կոնֆլիկտային,
ապա կանանց դեպքում
առավել առաջարկող և կառուցողական են:
-Կա նման կարծրատիպ, որ քաղաքականությունում
տղամարդիկ առավել հաջողակ են:
-Իհարկե կա այդ կարծրատիպը և բնական է, որ պետք է
լիներ, քանի որ տղամարդիկ են եղել հիմնական ներկայացված և հաջողությունը և ձախողումը հենց իրենց անձի հետ էլ պայմանավորվում է: Այսօր մենք ունենք խնդիր այդ կարծրատիպը
կոտրելու: Քանի որ հաջողության կարող է հասնել նաև
կինը, եթե ցանկանա և
ձգտի:
-Արդյո՞ք կնոջ համար դժվար չէ համատեղել
ընտանիքը, կենցաղը և քաղաքականությամբ զբաղվելը:
-Միանշանակ դժվար է և տարօրինակ հետաքրիր,
քանզի կինը այդ ժամանակ առավել է բացահայտվում ու ցույց տալիս, որ ցանկության դեպքում
ինքը ամենակարող կարող է լինել, թե՛ լավ
կին, թե՛ լավ
մայր, թե՛ լավ
տնտեսուհի և թե՛ լավ
գործիչ: Որքան դժվար է պայքարը, այնքան արժեքավոր է դառնում հաղթանակը:
-Եթե համեմատելու լինենք 20 և
21-րդ դարի կին քաղաքական գործիչներին:
-Եթե համեմատենք, ապա կասեմ որ կանայք 20-րդ դարում ավելի քիչ էին քաղաքականության
մեջ, ի տարբերություն 21-ի, բայց այդ քիչը ահռելի կարողություն էր և որակ: Ես ամեն
անգամ երբ նայում եմ իրենց անցած ճանապարհը՝ հասկանում եմ, թե որքան սովորելու բան
ունենք: Շատ հետաքրքիր են եղել իրենք՝ հասցրել են ամեն տեղ լինել առավելագույնը: Միգուցե
ժամանակը շատ պահանջ չի ներկայացրել, քան հիմա է, բայց այսօր ինձ համար բարդ է հասցնել ամեն ինչ, թերևս ձգտում եմ անել առավելագույնը:
-Ի՞նչ է երջանկությունը կնոջ համար:
-Ինչ է երջանկությունը կնոջ համար, թե առհասարակ մարդու համար: Կարծում
եմ ինքնաբավ լինելը և այն կարողությունների ձևավորումը, որոնք կօգնեն կնոջը դառնալ
ստեղծարար, ներդաշնակություն ստեղծող և տարածող: Ինձ համար բարդ է ընկալել կնոջ կատարյալ
երջանկությունը, երբ առանձնացվում է տղամարդու երջանկությունից, ուստի այս տեսանկյունից
ելնելով, առավել քան միասնության և փոխլրացման ու հարմոնիայի մեջ եմ տեսնում երջանկությունը:
-Ի՞նչ պետք է անի տղամարդը կողքին
երջանիկ կին ունենալու համար:
-Թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է սիրեն և գնահատեն
իրենց կողքին հայտնված մարդուն: Սիրեն նվիրումով և ազնվորեն գնահատեն տեսակը և առանձնահատկությունը,
պահպանեն հարգանքը և բազմակարծությունը: Երևի ինձ համար հեշտ է կարծիք հայտնելը, բայց
այդպիսին եմ պատկերացնում ամուր ընտանիքը:
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին ու
հաջողակ քաղաքական գործիչ:
-Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանզի կարևորում և
գնահատում եմ այն արժեքներն, որոնք ունեմ և կրում եմ որպես հայ մարդ: Երջանիկ կնոջ
եզրույթը մի քիչ այլ է իմ մտածողության մեջ, քանզի ըստ իս, կինը իր երջանկության ամբողջականությունը գտնում
է իր ընտանիքում՝ ամուսնու և երեխաների հետ միասին: Այսօր ես ինձ համարում եմ երջանիկ
մարդ, ով ունի առաքելություն և ապրում է իր առաքելությունը իրացնելով:
-Ձեր մաղթանքը կանանց տոների առթիվ:
-Աշխարհի բոլոր կանանց մաղթում եմ
լինեն կանացի, նազանի: Ցանկանում եմ, որ լինեն երջանիկ ու սիրված, լավ մայր ու գնահատված
կին: Լինեն ինքնաբավ ու հոգատար, թե՛ իրենց անձի, թե՛ իրենց շարջապատի համար: