Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

06 ապր 2019 10:25

«Մինչեւ Նիկոլն ինքն իրենով մաշվի,ԱԺ-ն` ինքն իրեն «բաղդատվի-զտվի». Ընդդիմադիր քրեաօլիգարխները հանդիպել են Դուբայում․ «Հրապարակ»

«Մինչեւ Նիկոլն ինքն իրենով մաշվի,ԱԺ-ն` ինքն իրեն «բաղդատվի-զտվի». Ընդդիմադիր քրեաօլիգարխները հանդիպել են Դուբայում․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ եւ կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը:
Արձանագրել են, որ այս պահին որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկելու։ «Թույլ են տալու, որ զարգացումներն իրենց հունով ընթանան, Նիկոլն ինքն իրենով մաշվի, չի լինելու նաեւ փողոցային պայքար, հնարավորություն է տրվելու ԱԺ-ին` ինքն իրեն «բաղդատվի-զտվի», ինչպես կասեր Գրիգորիչը»,- ասաց մեր աղբյուրը:

Ի դեպ, հավաքվածները խնդիր ունեն լիդերի հարցում, համաձայնություն դեռ չկա, եւ հարցն այս փուլում չեն արծարծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր