Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

06 ապր 2019 12:12

Անհայտ անձինք կոտրել են Ախալքալաքի Ճգնավորի վանքի սրբապատկերները, խաչերը, քանդակները

Անհայտ անձինք կոտրել են Ախալքալաքի Ճգնավորի վանքի սրբապատկերները, խաչերը, քանդակներըՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանն այցելել է Ճգնավորի վանք, որտեղ երկու օր առաջ, անհայտ անձինք կոտրել ու փչացրել էին սրբապատկերները:
Ինչպես տեղեկացնում է jnews.ge ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը ուխտավորաբար այցելել են Վանք:
Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպել են Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկողություն են իրականացնում տեղում:
Սրբավայրում հոգևորականներն աղոթել են և շարականներ երգել:
«Հոգևոր հայրերը դատապարտում են կատարվածը և համոզմունք հայտնում, որ սա ամենայն հավանականությամբ ոչ հավասարակշիռ մարդկանց կողմից է կատարվել, քանի որ մատուռում չի եղել որևէ արժեքավոր իր, որը կարող է հետաքրքրություն առաջացներ: Կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը: Հարևանությամբ ապրող մարդկանց կողմից մաքրվել են վանդալիզմի հետքերը և կրկին շարունակում են այցելել և մոմ վառել սրբավայրում»,- այս մասին հայտնում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի առավոտյան, Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված գետնին:
Ախալքալաքի ոստիկանության բաժինը սույն փաստով հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր