ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 ապր 2019 17:00

Ստամբուլում շահագործման կհանձնվի աշխարհի խոշորագույն օդանավակայանը,որը տարեկան մոտ 200 մլն ուղևոր կսպասարկի

Ստամբուլում  շահագործման կհանձնվի աշխարհի խոշորագույն օդանավակայանը,որը տարեկան մոտ 200 մլն ուղևոր կսպասարկիԱպրիլի 7-ից Ստամբուլում շահագործման կհանձնվի քաղաքի երրորդ օդանավակայանը, որի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 29-ին, հայտնում է ria.ru-ն:
«Շարունակվում է համաշխարհային ավիացիայի պատմության մեջ աննախադեպ գործողություն, որը վերաբերում է Ստամբուլի նոր օդանավակայան տեղափոխվելուն: Գործողության ընդհանուր տևողությունը 45 ժամ է: Այն կավարտի ապրիլի վեցին՝ ժամը 23:59-ին»,-ասվում է  Turkish Airlines-ի հաղորդագրությունում:
Դրանից հետո Աթաթուրքի անվան օդանավակայանի չվերթներն իրականացվելու են նոր օդանավակայանից:
Օդանավակայանի կառուցման բոլոր փուլերն ավարտվելու են 2023թ., ինչից հետո Ստամբուլի օդանավակայանը կդառնա աշխարհում խոշորագույնն ու տարեկան մոտ 200 մլն ուղևոր կսպասարկի: Դրա մակերեսը կկազմի 76,5 մլն քմ: Այն կունենա վեց թռիչքուղի և 500 օդանավի համար նախատեսված  կայանատեղի:
Շահագործման հանձնվելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել աշխարհի ավելի քան 250 ավիաընկերության ինքնաթիռներ, որոնք չվերթներ են իրականացնելու ավելի քան 350 ուղղությամբ: Ծրագրված է, որ օդանավակայանից ամեն օր մեկնելու է մոտ 2000 ինքնաթիռ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր