ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

08 ապր 2019 12:52

Հասել եք այստեղ, դարձել եք մեծամասնություն. Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ ԱԺ ամբիոնը տրանսգենդերին տրամադրելու

Հասել եք այստեղ, դարձել եք մեծամասնություն. Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ ԱԺ ամբիոնը տրանսգենդերին տրամադրելուՏիկին Զոհրաբյանն իրեն պահել է կոռեկտ և բացառապես ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի տառին համաձայն: Այսօր՝ ապրիլի 8-ին, խորհրդարանում հայտարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարաությանը:

Պետրոսյանը նշեց, որ պետք չէ օրակարգից դուրս խոսել և եթե հիմա ինքը խոսի այն մասին, թե ինչու է աղմկում գետը, դժվար թե որևէ մեկին դա դուր գա. «Առիթից օգտվելով՝ ասեմ, որ ԲՀԿ-ն՝ մեր ղեկավարի գլխավորությամբ, եղել և մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող քաղաքական ուժ: Նախընտրական խոստումների ժամանակ ուրեմն ազնիվ չեք եղել: Ժողովրդին ասեիք, որ գալիս եք այստեղ ԱԺ ամբիոնը տրանսգենդերին տրամադրելու: Բա ինչո՞ւ չէիք մինչև այդ ասում: Հասել եք այստեղ, դարձել եք մեծամասնություն, ետին թվով դարձել եք մարդու իրավունքների ջատագով»:

Պետրոսյանն ԱԺ նախագահությանը հորդորեց թույլ չտալ մարդկանց ելույթ ունենալ թեմայից դուրս. «Եթե Դուք չէիք կազմակերպել, ինչով են պայմանավորված վերջում ծափերը: Պետք է անհարմար զգալ, ժողովրդի հետ ազնիվ լինել և հիշել, թե ինչ էիք խոստանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր