Նաիրա Զոհրաբյանը հստակություն մտցրեց, թե ով է տարբեր հասարակական կազմակերպություններին նամակներ ուղարկել

Եվ այսպես՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար:
From:
Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM
Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ
To:
Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ,
Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին Ազգային
ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենան Խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով։
Լսումներին մասնակցել ցանկացողները կարող են իրենց մասնակցությունը հաստատել մինչև ապրիլի 1-ը՝ զանգահարելով ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով 011513230 և 011513336 հեռախոսահամարներով: Օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https:// goo.gl/dGdr6N
Խնդրում եմ այս նամակը տարածել մարդու իրավունքների ոլորտում աշխատող այլ հասարակական կազմակերպությունների շրջանում, որպեսզի հնարավորինս շատ կազմակերպություններ հնարավորություն ունենան մասնակցելու Խորհրդարանական լսումներին:
Հարգանքով՝
Մարիա Կարապետյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0095, Մարշալ Բաղրամյան պողոտա 19
Հեռ․ +374 11 513328
Հետգրություն.
Ի դեպ, այս նամակը քիչ առաջ ինձ տրամադրեց ՀԿ-ներից մեկը: