Ներդրողները սպառնո՞ւմ են,էս ժողովրդին գերի՞ են վերցրել. թող հանգիստ նստեն տեղները

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո մեր իրավապահ և հարկային մարմիներն անընդհատ ինձ ահազանգել են, ասել են, որ «Սպայկա»-ի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, այդ թվում՝ հարկային: Եվ ես բոլորին ասել եմ, ոնց որ օրենքով նախատեսված կարգն է հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային, արտահանման պրոցեսը և այլն, չխաթարվի: Եվ բնականաբար, իմ այս հրահանգն ընկել է որոշ մարդկանց ականջը և նրանք սրանից առիթավորվել են և սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով։ Քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարո՞ղ գործը հետաքննել»,- խնդիրը ներկայացրեց վարչապետը:
Անդրադառնալով հարկատուներին և Հայաստանում ներդրողներին՝ Փաշինյանը նշեց. «Բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարել և սպառնում են, որ կփակեն աշխատատեղերը: Այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել: Վե՛րջ, իրանց կողքով անցնել չի կարելի, իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունեն, ո՛չ, չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները»: