Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

09 ապր 2019 17:15

Հայ մարզիկը ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաև կարող է որակազրկվել

Հայ մարզիկը ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաև կարող է որակազրկվելՌուսաստանի խառը մենամարտերի միության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ապրիլի 6-ին Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի և Ռուսաստանը ներկայացնող Ալի Բագաուտինովի մրցամարտին:
Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, MMA-ի ներկայացուցիչներն աջակցել են մրցավարների որոշմանը, ըստ որի հաղթանակն իրավացիորեն է շնորհվել Բագաուտովին, իսկ Ասատրյանի նկատմամբ հարկավոր է կիրառել պատժամիջոցներ:
«Ասատրյանը ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել, իր հոնորարից տուգանք վճարել, ինչպես նաև կորակազրկվի մինչև 6 ամիս ժամկետով»,- հայտարարել է MMA-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Fight Nights Global 92 մրցաշարի շրջանակում կայացած Բագաուտինով-Ասատրյան մենամարտում հաղթանակը շնորհվել էր Ռուսաստանի ներկայացուցիչին, որից հետո հայ բռնցքամարտիկն ուղիղ եթերում արտահայտել էր իր դժգոհությունը՝ վիրավորելով մրցավարներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր