Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 ապր 2019 14:48

Գագիկ Հարությունյանը չի հարցաքննվել Մարտի 1-ի գործով

Գագիկ Հարությունյանը չի հարցաքննվել Մարտի 1-ի գործով 

«Այստեղ կան խնդիրներ՝ արդյո՞ք դատավորի կամ թեկնածուի համար կանխատեսելի ապագա կա, մի քանի առումներով՝ ոչ: Առաջին հերթին աշխատավարձը: Եվրոխորհրդի երկրների թվում Հայաստանում դատավորներն ամենացածր աշխատավարձն են ստանում: Երկրորդը սոցիալական անկախության երաշխիքներն են, որոնք ցածր են: Ենթադրենք մարդուն նշանակում ես, գնում է Սյունիք, նա ինչ երաշխիքներ ունի ապագան պլանավորելու համար: Մասսայական մարդիկ դիմում են, որ տեղափոխվեն Երևան, կամ Երևանին մոտ տեղեր: Դա հնարավոր չէ անել: Սակայն այստեղ մարդկային առումով խնդիրներ գոյություն ունեն: Օրինակ աղջիկը նշանակվել է Մեղրիում, ասում է՝ ուզում եմ ամուսնանալ, աքսորել եք, որ ընտանիք չկազմեմ, թող մեկ ուրիշը գա: Մեխանիզմ պետք է ձևավորվի, որպեսզի մարդուն տան երաշխիք, հեռանկար, որի պարագայում նա ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն կունենան»,-ասել է Հարությունյանը:


ԲԴԽ նխագահ Գագիկ Հարությունյանը չի հարցաքննվել Մարտի 1-ի գործի շրջանակներում: Այս մասին հայտարարել է հենց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, որ դատավորների նկատմամբ աննախադեպ ճնշում է գործադրվում, Հարությունյանը նշել է, որ այդ մասով դատավարներից ահազանգեր չեն եղել.  «Մենք պարբերաբար դատավորներին հիշեցնում ենք՝ եթե որևէ նման իրավիճակ լինի, պետք է անպայման տեղյակ պահվի ԲԴԽ-ին, իսկ եթե նման բան լինի ու տեղյակ չպահվի, դատավորի նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել: Մինչ այժմ նման հարցադրում չի եղել: Բացառություն է կազմում քաղաքի դատարանի նախագահի և վերաքննիչ դատարանի անդամի ինչ-ինչ հեռախոսային զրույցը: Այդ հարցով քաղաքի դատարանի նախագահը դիմել է իրավապահներին: Այսօր նրա նկատմամբ գործ է հարուցված և գործ է քննվում: Եթե նման բան լինի, մենք, ենթադրում եմ, որ կարգապահական վարույթ կհարուեցենք»:

Ավելի վաղ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր