Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 ապր 2019 12:30

Տեսանյութ. Չինաստանում սերմնահեղուկի ամաչկոտ դոնորների համար յուրահատուկ մեքենա են ստեղծել

Տեսանյութ. Չինաստանում սերմնահեղուկի  ամաչկոտ դոնորների համար յուրահատուկ մեքենա են ստեղծելՉինաստանում սերմնահեղուկի առավել ամաչկոտ դոնորների համար յուրահատուկ մեքենա են ստեղծել։ Տարօրինակ սարքը արտասահմանյան ԶԼՄ-ներն արդեն անվանել են «Սպերմինատոր»։
Ինչպես հայտնի է, դոնորային սերմնահեղուկ հանձնելու համար տղամարդը ստիպված է մաստուրբացիա կատարել հիվանդանոցում։ Միաժամանակ, որոշ տղամարդիկ այդ զբաղմունքից այնքան են ամաչում, որ պատրաստ են նույնիսկ հրաժարվել դոնորությունից։ Այդ խնդիրը լուծելու համար չինացի ինժեներները մշակել են «սերմնահեղուկ արդյունահանող» շարժական սարքեր, որոնք հագեցած են հեշտոցի նմանվող մերսող խողովակով։
Ինժեներները խոստանում են, որ քսուքով մերսող խողովակի շնորհիվ, դոնորը բավական հաճելի զգացողություններ կունենա՝ «վիբրացիա եւ ներծծում»։ «Սպերմինատորի» բարձրությունը, ինչպես նաեւ արագությունը եւ վիբրացիայի ուժը կարգավորվում են։ Սարքի արժեքը փոքր չէ՝ 5000 ֆունտ սթեռլինգ։
Չինական կառավարությունը մտավախություն ունի, որ ապագայում կարող է սերմնահեղուկի սուր պահանջարկ լինել, սակայն ամոթխածությունը այն հիմնական գործոններից է, որ ստիպում է տղամարդկանց հրաժարվել դոնորությունից։ Ինչպես հայտնում է The Sun-ը, վերջերս Չինաստանի պետական ԶԼՄ-ները պոտենցիալ դոնորներին կոչ են արել «կարեկցանք դրսեւորել» եւ «օգնել լուծել ազգի ծերացման խնդիրը»։
Ինժեներները հուսով են, որ «Սպերմինատորը» կօգնի մեծացնել սերմնահեղուկի դոնորների թիվը, քանի որ տղամարդկանց զերծ կպահի հիվանդանոցային պայմաններում մաստուրբացիա անելուց։
Նորույթն արդեն հաջողություն է վայելում՝ ստեղծողները տարեկան մոտ 10 000 այդպիսի սարք են վաճառում, ընդ որում դրանք արտահանվում են այլ երկրներ՝ (ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր