Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ          Գագիկ Բեգլարյանի՝ փողերի լվացման գործը դատարանում է, պետությանը հասցվել է 2 մլրդ 327 մլն դրամի վնաս       Առեղծվածային դեպք՝ Ձորաղբյուրում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին    

11 ապր 2019 13:50

Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակման օր սահմանող հրամանը

Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության հիշատակման օր սահմանող հրամանըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոննապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։
Հրամանում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։ Ամեն տարի այս օրը Փարիզում անցկացնել արարողություն։ Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։ Այս որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը:
Փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր