Փետրվարի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Կոտայքի մարզի Զովունի համայնքում կրшկոցներ են հնչել, կա վիրավnր       Միայն Վաշինգտոնին է հաջողվել Կիևին և Մոսկվային բերել բանակցությունների սեղան, ինչը ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ աշխարհի որևէ այլ երկիր չէր կարող անել    

11 ապր 2019 16:48

Թուրքիայում խանութի մանեկենի նկատմամբ «ոտնձգություններ» իրականացնելու մեղադրանքով 3 տղամարդու են ձերբակալել

Թուրքիայում խանութի մանեկենի նկատմամբ «ոտնձգություններ» իրականացնելու մեղադրանքով 3 տղամարդու են ձերբակալելԹուրքիայի Անթալիա քաղաքի ոստիկանությունը 25-30 տարեկան տղամարդկանց է ձերբակալել, որոնք մեղադրվում են կանացի հագուստի խանութից գողության և մանեկենի նկատմամբ «անվայել գործողություններ» իրականացնելու համար, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը:

Խանութի տերն առավոտյան հայտնաբերել է, որ մանեկենի վրայից անհետացել է մուշտակը, և ոստիկանություն է դիմել:

Ոստիկանները կանացի մանեկենի վրա մատնահետքեր են հայտնաբերել: Անվտանգության տեսախցիկի տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ տեղի բնակիչներից 3-ը գիշերը խանութ են ներխուժել՝ մանեկենի վրայից հանելով մուշտակը, ապա համբուրել են մանեկենին և դրա նկատմամբ «ոտնձգություններ» իրականացրել:

Տղամարդիկ ձերբակալվել են: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներից հետո նրանց ոստիկանության հսկողության ներքո ազատ են արձակել, դեպքի հետաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր