Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

11 ապր 2019 17:10

Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների

Պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների«Ադրբեջանի հետ մենք մեր հարաբերությունները, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ փորձում ենք կառուցել խաղաղության օրակարգի շրջանակներում»,- այս մասին քիչ առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում իր ծավալուն ելույթին հաջորդած հարց-պատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի այն հարցին, թե ինչպիսին են Հայաստանի հարաբերությունները ոչ միայն՝ Ադրբեջանի, այլև՝ մյուս հարևանների և Թուրքիայի հետ։
Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ ՀՀ հարաբերությունները իսկապես բարձր մակարդակի են Իրանի և Վրաստանի հետ, որոնց հետ ՀՀ-ն վարում է  բարձր մակարդակի երկխոսություն։
«Փորձում ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները։ Ցավոք սրտի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, և դրանով ամեն ինչ ասված է, Ադրբեջանի պարագան բոլորիս համար պարզ է, Թուրքիայի պարագան այլ է, Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատումը կապում է Ադրբեջանի հետ հարաբերություններով։ ՀՀ-ն չի փոխել իր դիրքորոշումը՝ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Ադրբեջանի հետ մենք մեր հարաբերությունները, ինչպես նաև մեր մյուս հարևանների հետ փորձում ենք կառուցել խաղաղության օրակարգի շրջանակներում։ Ուրախ եմ, որ մեր Կառավարությունը կարողացել է սեղանին դնել խաղաղության օրակարգը»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր