Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի ՀՀ-ից․ «Հրապարակ»          Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ»       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

11 ապր 2019 17:36

Քոչարյանա-հանրապետականները սաբոտաժի նոր ռազմավարություն են մշակել

Քոչարյանա-հանրապետականները սաբոտաժի նոր ռազմավարություն են մշակելՎերջին օրերին համացանցում լայնորեն տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչպես որոշ քաղաքացիներ ավտոմեքենաները վարում են առանց պետհամարանիշերի և բացահայտ տեսանելի օրինախախտումներով՝ զուգահեռաբար աղտոտելով ճանապարհները` ընթացքից ճանապարհներին աղբ նետելով: Հատկանշական է, որ լուսանկարներն ու տեսանյութերը ոչ միայն Երևանից են, այլ Հայաստանի տարբեր մարզերից: Համաձայն շրջանառվող տեղեկությունների, թանկարժեք ավտոմեքենաներից բացի, նկատվում են նաև սովետական արտադրության հին ավտոմեքենաներ: 
     Ասում են, որ Քոչարյանին և հանրապետական կուսակցությանը հարող ուժերը մշակել են նոր ռազմավարություն. հանրությանը զայրացնել առանց պետհամարանիշերի, օրինախախտումներով, մեծ արագությամբ վարվող ավտոմեքենաներով և ցույց տալ, որ նոր Կառավարության օրոք անօրինականությունն աճում է, չի զսպվում և խրախուսվում է: Ըստ տեղեկությունների, վերջիններին հանձնարարված է կատարել հնարավորինս շատ օրինախախտումներ` առանց տուգանքի չափի մտավախության, իսկ ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում հայտնվելու, կամ քաղաքացիների կողմից դիտողությունների արժանանալու դեպքում դրսևորել ընդգծված արհամարհական և ագրեսիվ կեցվածք: Ասում են նաև, որ կատարված օրինախախտումների տուգանքները վճարում են նախկին իշխանությունների և Քոչարյանի աջակիցների կողմից` երրորդ անձանց միջոցով` վճարային տերմինալներով կամ առցանց վճարման համակարգերով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր