Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

12 ապր 2019 19:13

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել

ԵԽԽՎ-ն Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունելԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել:

«Կոռուպցիոն լվացքատուն՝ արձագանքում նոր մարտահրավերներին փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում»վերտառությամբ զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենը:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը անհանգստացած էր «ադրբեջանական լվացքատան» զեկույցով, որտեղ խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: 

«Դա արվել է Ադրբեջանի իշխանությունների շահերը Եվրոպայի խորհրդում առաջ մղելու նպատակով»,-նաև ասվում է ԵԽԽՎ-ի կողմից նախօրեին ընդունված բանաձևում:

Զեկույցում նշվում է, որ ԵԽԽՎ-ը խորապես մտահոգված է այդ նպատակների համար Ադրբեջանից դուրս բերված շուրջ 3 միլիարդ դոլարի կապակցությամբ:

Փաստաթղթի հեղինակի համոզմամբ՝ Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներից մեկը անկախ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելն է, որոնք վերահսկիչ դեր կարող են ունենալ հանցավոր գործարքների դեմ:
Աղբյուրը՝ Ազատություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր