Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Shacman» բետոնախառնիչը Ջրվեժի ամառանոցներում բախվել է գազատար խողովակներին, սկսվել է գազի արտահոսք       Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան    

13 ապր 2019 12:26

Նոր դեղամիջոց օսթեոպարոզի դեմ.խթանում է ոսկրերի վերականգնումը, նվազեցնում ողնաշարի կոտրվածքների վտանգը

Նոր դեղամիջոց օսթեոպարոզի դեմ.խթանում է ոսկրերի վերականգնումը, նվազեցնում ողնաշարի կոտրվածքների վտանգըԱՄՆ Սննդամթերքի ու դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել օսթեոպարոզի նորարարական դեղամիջոցին։
Evenity (ռոմոսոզումաբ) դեղամիջոցը ոչ միայն խթանում է ոսկրերի վերականգնումը, այլեւ նվազեցնում ողնաշարի կոտրվածքների վտանգը 73 տոկոսով։ Այն նախատեսված է հետդաշտանադադարի փուլ ապրող կանանց համար, որոնց մոտ մեծ է կոտրվածքների ռիսկը։ Evenity-ի բուժական հատկությունը պայմանավորված է նրանով, որ դեղամիջոցը ինհիբիտացնում է սկլերոստինի սպիտակուց։
Ռոմոսոզումաբի արդյունավետությունը հաստատվել է կլինիկական փորձարկումնեով, որոնց մասնակցել է մոտ 11 հազար պացիենտ։ Այսպես, ողնաշարի կոտրվածքի ռիսկը փորձարկվողների մոտ 73 տոկոսով ավելի ցածր է եղել, քան պլացեբոյի ընդունման պարագայում։ Բայց հայտնաբերվել է կողմնակի էֆեկտ՝ սրտանոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ։ Այս առնչությամբ Evenity-ն հակացուցված է այն անձանց, ովքեր սրտի կամ ուղեղի կաթված են տարել։

Դեղամիջոցը նախատեսված է կարճատեւ բուժման համար, քանի որ չաբաբաժինը 12-ից գերազանցելու դեպքում այն կարող է հանգեցնել օրգանիզմում կալցիումի ավելորդ կուտակման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր