Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

15 ապր 2019 12:08

Սիլվա Հակոբյանը՝Մանվել Գրիգորյանի՝երեխաներ բռնաբարելու,Քոչարյանին կաշառք տալու մասին

Սիլվա Հակոբյանը՝Մանվել Գրիգորյանի՝երեխաներ է բռնաբարելու,Քոչարյանին կաշառք տալու մասինԼրագրողների հարցին, թե Արամ Հարությունյանի գործից բացի Ձեր դեմ գործ են հարուցել Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, արդյոք Ռ․ Քոչարյանի գործով ծանուցում ստացե՞լ եք, Սիլվա Համբարձումյանը պատասխանել է, որ ծանուցում չի ստացել, եթե ստանար, անպայման կմասնակցեր։
Հարցին՝ շարունակո՞ւմ եք պնդել, որ կաշառք եք տվել Ռ․ Քոչարյանին, և տեղյա՞կ եք արդյոք՝ հասե՞լ է տված գումարը Քոչարյանին, թե՞ ոչ, պատասխանել է․ «Դե, եթե հասած չլիներ, ինձ կխանգարեին․ ուրեմն հասել է, որ չեն խանգարել իմ գործարքն իրականացնել»։
Հիշեցնենք, որ Սիլվա Համբարձումյանը 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցրել էր հետևյալ արտահայտությունը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին և՛ ․․․»:
 
«Դուք պնդո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանը երեխաներ է բռնաբարել, որովհետև Ձեր այդ խոսքի հիման վրա է Ձեր դեմ գործ հարուցվել»,- լրագրողների հարցին՝ գործարար Սիլվա Համբարձումյանը պատասխանեց։ «Գիտեք, ես դա ինձանից չեմ հորինել, դա նույնպես մամուլից եմ իմացել, բայց երեկ էլ մամուլից տեղեկացա և խնդրել եմ պահեն այդ էջը, թե Մանվել Գրիգորյանը բանակում ինչեր է արել։ Դուք չե՞ք նայել դա, երեկ ամբողջությամբ «Ֆեյսբուք»-ը դրանով էր ողողված․․․ Եթե ինձ կանչեն Մանվել Գրիգորյանի դատական նիստին, ես դա էլ կներկայացնեմ»։
Հարցին՝ այսինքն՝ մամուլի հրապարակումների հիման վրա՞ եք նման հայտարարություններ արել, գործարարը պատասխանեց․ «Այո, այդ հրապարակումների հիման վրա։ Բացի այդ՝ ամբողջ հանրապետությունը խոսում է, դուք չէի՞ք լսում, դուք չէի՞ք լսում մարդիկ ինչեր էին խոսում․․․ Ինձ թվում է, որ եթե մամուլը չունենար մի փոքր ապացույց, չէր հրապարակի նման տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Սիլվա Համբարձումյանը հետևյալ արտահայտությունն էր արել․ «Մանվելը էրեխեք է բռնաբարել»: Նա նաև նշել էր, որ իր ասածի վերաբերյալ փաստեր ունի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր