Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 ապր 2019 15:15

Որքա՞ն արժե սանավիացիայի ուղղաթիռով մեկ պացիենտի տեղափոխումը.պետբյուջեի միջոցները քամո՞ւն ենք տալիս

Որքա՞ն արժե սանավիացիայի ուղղաթիռով մեկ պացիենտի տեղափոխումը.պետբյուջեի միջոցները քամո՞ւն ենք տալիսՄեկ պացիենտին սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռով տեղափոխելը պետբյուջեի վրա կարող է 1 մլն դրամ նստել։ Այս մասին տեղեկացրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում։

Համաձայն Գրիգորյանի ներկայացրած «Արմենիան հելիկոպթերս» ընկերության գների՝ ուղղաթիռի շահագործման 1 րոպեի արժեքը, ներառյալ շարժչի գործադրումն ու կանգ առնելը, կազմում է 14500 դրամ։ Այսպիսով, մեկ պացիենտի տեղափոխումը հանրապետության մարզերից կարող է 1 մլն դրամ արժենալ։ Հաշվի առնելով այն, որ, օրինակ, թռիչքի տեւողությունը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից մինչեւ Երեւան կազմում է 2 ժամ 50 րոպե, այդ գումարը կարող է աճել։

Գոյություն ունեն կորպորատիվ առաջարկություններ, որոնք նախատեսում են որոշ զեղչեր։ Այսպես, մեկ օրացուցային տարում թռիչքի 0-100 ժամ կորպորատիվ փաթեթ ունենալու պարագայում (անկախ այն բանից, թե փաստացի կիրականացվեն արդյոք այդ թռիչքները, թե ոչ), ուղղաթիռի շահագործման 1 րոպեն կազմում է 13150 դրամ, իսկ 200-400 ժամ կորպորատիվ փաթեթ ունենալու դեպքում՝ 11690 դրամ։ Ընդ որում՝ պայմանագրով նախատեսված գումարները պետք է վճարվեն ամեն ամիս։

«Ստացվում է, որ անկախ այն բանից՝ կոնկրետ ամսում կլինի արդյոք ուղղաթիռով փոխադրվելու կարիք ունեցող պացիենտ, թե ոչ, Հայաստանի առողջապահության նախարարությունը պարտավոր է ամեն ամիս վճարել որոշակի գումար։ Ստացվում է, որ մենք քամուն ենք տալիս պետբյուջեի միջոցները։ Ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարները ներդնել Հայաստանի մարզերում՝ այնտեղ լավ հիվանդանոցներ ստեղծելով»,- նշել է Գրիգորյանը։

Եվս մեկ հարց է, թե արդյոք համապատասխանում է շահագործվող ուղղաթիռը սանավիացիայի պարամետրերին եւ պահանջներին։ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համապատասխան կառույցներ, այդ թվում եւ միջազգային, արդեն հարցումներ են ուղարկվել։ «Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի»,-ասել է նա։

Ավելացնենք, որ սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռը նախատեսված է ծանր եւ շտապ դեպքերում օգնություն ցուցաբերելու համար։ Կանչի համար առաջին թռիչքը այն կատարել է ապրիլի 8-ին. պացիենտը 13 տարեկան մի տղա էր, որը Հայաստանի հարավում վթարի հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ էր ստացել եւ անհապաղ մայրաքաղաք է հասցվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր