Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

16 ապր 2019 13:32

Հայազգի գործարարը քիլլեր է վարձել «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջ և բանկի խորհրդի նախագահի սպանության համար

 Հայազգի գործարարը քիլլեր է վարձել «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջ և բանկի խորհրդի նախագահի սպանության համար «Փաստինֆո»-ի տեղեկություններով` օպերատիվ -հետախուզական մարմինները տեղեկությունն են ստացել, որ ծրագրվել է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանությունը: 

Հաջողվեց պարզել, որ ենթադրյալ կազմակերպիչը հայազգի գործարար է, ով մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակելու մեջ: Ավելին` վերջինս նաեւ փորձել է քիլլեր գտնել: Որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվելուց հետո այս մասին անմիջապես նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը:

Ներկայումս գործարարը կալանավորված է: Վերջինիս ինքնությունը հայտնի է, «Փաստինֆո»-ն նրան առաջադրված մեղադրանքներին կանդրադառնա ավելի ուշ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր