Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

17 ապր 2019 13:16

Տեսանյութ.Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից 2 կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել

Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումից 2 կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխելՀայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի» կոստյում, սա հայտնի փաաստ է, սուպերվաչապետական համակարգ է: Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք այդ կոստյումի թևերի երկու կոճակները հանել և հագնել՝ հայտարարելով, որ դա արդեն լավ կոստյում է: Այսօր խորհդրարանում կառավարության կառուցվածքի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի համար կարված կոստյունը չի փոխվել, սուպերվարչապետական համակարգը մնում է. «Ինչու չի կատարվել վարչապետի խոստումը, որը նա տվել է ԱԺ ամբիոնից: Նա ասել էր, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, մտնելու են կառավարության կառուցվածք»:
ԼՀԿ-ն առաջարկում է կատարել վարչապետի խոստումը, վերոնշյալ մարմինները դարձնել նախարարություն և բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ: ԼՀԿ-ն այլ առաջարկություններ ունի ևս՝ պնդելով, որ ամբողջ պետական համակարգն այդ դեպքում կլինի խորհրդարանի վերսհկողության տակ, իսկ իշխանությունների ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է. «Երկու կոճակ հանելով բան չի փոխվում: Վարչապետը շարունակում է մնալ ԱԱԾ պետ, ՊԵԿ պետ, Ոստիկանության պետ»:

ԼՀԿ-ի առաջարկով պետք է լիներ 14 նախարարություն, 3 փոխվարչապետ, որոնցից մեկը զբաղվելու է Սփյուռքի գործերով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր