Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

17 ապր 2019 17:34

Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից. Շարմազանով

Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից. ՇարմազանովՄեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր մատնության չորեքշաբթին է: Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրեր, բայց իրական սիրո ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ձայնն ինչպես այն օրերին, այսօր էլ շատերի ականջին ու սրտին չի հասնում: Շատ բան չի փոխվել, մարդը նույնն է:

Խաչելությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ «օվսաննա» էին գոռում՝ Տիրոջ առաջ փռելով իրենց հագուստները, 1 շաբաթ հետո՝ խաչը հանեցին: Մեկ շաբաթ պահանջվեց, որ նրան ում փրկիչ էին կարգել, ապստամբ հռչակեն, մեկ շաբաթում պատվեցին ու անարգեցին, խոնարհվեցին նրա առաջ ու թքեցին վրան: Դավաճանություն, Հուդա, 30 արծաթ եւ խաչված ճշմարտություն: Սա ամբոխն է, որը նույնն է երեկ, այսօր եւ վաղը:
Գրված է՝ մի գնա ամբոխի կարծիքի հետեւից, այլ խոսիր միայն աչքովդ տեսած բաներից:
Ուշագրավ զուգադիպությամբ այսօր լրանում է Սերժ Սարգսյանի ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին:
Մեկ տարի առաջ նրանք իրենց ձայնն էին տալիս հօգուտ Սերժի, պատերի տակ թաքուն «սիրո խոստովանություններ» հղում, այսօր այս նույն կատեգորիան նույնն անում է Նիկոլի հետ:
Ամբոխը շարունակում է նույն կռապաշտությունը, միաժամանակ սրընթաց արագությամբ հիասթափվում իր ստեղծած կուռքերից: Իսկ կուռքերը «նոր Հայաստան» են հռչակում: Մինչդեռ Հայաստանը մեկն է եւ հավիտենական՝ սկսած Հայկ Նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան, Դավիթ Բեկ, Նժդեհ: Գրված է՝ անիծյալ է նա, ով հույսը մարդու վրա է դրել: Իսկ արծաթն ու փառքը անցողիկ են: Հուդան լավագույն օրինակն է՝ արծաթը գաղափարի դեմ անզոր է, ինչպես Բելը՝ Բաբելոնյան աշտարակաշինության «հերոսը», անզոր գտնվեց Հայկի դեմ:
Քավ լիցի, ես դատավոր չեմ, չեմ էլ զարմանում, երբ երեկվա իշխանավորն ու հարմարվողն ասում է՝ «թագավորը չկա, կեցցե նոր թագավորը», ոմանք էլ՝ «ով էշ՝ ես փալան» են խաղում, պարզապես պետք է արձանագրել պատմության համար: Մեկ տարի առաջ Սերժից թռնողը վաղը Նիկոլից է թռնելու, մյուս օրը՝ հայրենիքից:
Ասենք՝ Հուդայի պես «կպցրիր» մի քանի արծաթ, հետո՞:
Մի կատեգորիա էլ կա «ատելության ու թշնամանքի» գինարբուքի մեջ է: Ատեք, տրտնջացեք, մերժեք, հայրեիքն ու սեփական ժողովրդին բաժանեք գույների ու դասակարգային թշնամիների, «բռնոցի-պպզոցի» տեսարաններ բեմադրեք, բորբոքեք այնքան, մինչեւ հնչի առաջին կրակոցը:
Սեփական գյուղում, մի ժամանակ աղուհաց , ուրախություն ու վիշտ կիսած գյուղացիները՝ տնով տեղով, հարսով, կնկանով դուրս եկան իրար սպանելու : Բավարարվա՞ծ եք, թե՞ դեռ արյուն է պետք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր