Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է          «Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ       Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները    

17 ապր 2019 18:12

Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի.Փաշինյան

Բացառում եմ, որ ՀՀ-ում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի.Փաշինյան«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրրքվեց՝ տեղյակ է արդյոք վերջինս, որ պետությունը ՄԻԵԴ-ում «ԳԱԼԱ» հեռուստաընկերութան գործով բողոք է բերել ընդդեմ Վարչական դատարանի որոշման։
Գործադիրի ղեկավարը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այս մասին։
«Միաժամանակ, նման իրավիճաների մասին առաջին անգամ չէ, որ լսում եմ։ Ենթադրում եմ, որ այդ վարչական բողոքը գրել են այն նույն մարդիկ, որոնք 2007 թվականին սոտգումները ձեռնարկել են։ Ձեր ասածի մեջ պրոլեմ եմ տեսնում այն առումով, որ այդ խնդիր կա, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների գաղափարաբանությունը ամենուրք չէ, որ ընկալվում է։

Այստեղ մենք խնդիր ունենք։ Դա աշխատանք է, որը պետք է արվի։ Ձեր ասածի մեջ իրականում ոչ մի ողբերգություն չկա, որովհետև խնդիրը լուծելիության տիրույթում է։ Իմ վերաբերմունքն այդ պատմության նկատմամբ գիտեք, այդտեղ գաղտնիք չկա։ Մի բան գլոբալ առումով բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր