Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

18 ապր 2019 13:13

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն

Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. ՀայտարարությունՔիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաեւ Պողոսյանի նախկին գրասենյակում։
Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսեւորում։
Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր